ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այսօր հավանություն տվեց Ուկրաինային, Իսրայելին ու Թայվանին տրամադրվող օգնությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այսօր հավանություն տվեց Ուկրաինային տրամադրվող օգնությանը, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ փաթեթը ներառում է նաև օգնություն Իսրայելին և Թայվանին: Ընդհանուր գումարը գերազանցում է 95 միլիարդ դոլարը, դրանից մոտ 61 միլիարդը կտրամադրվի Ուկրաինային:
Կիևն այդ ծրագրով կստանա զենք և այլ օգնություն, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարը շարունակելու համար: