չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պահանջել են Կիևի ֆինանսական աջակցության աուդիտ անցկացնել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պահանջել են Կիևի ֆինանսական աջակցության աուդիտ անցկացնել

Հանրապետականներն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում բանաձև են ներկայացրել՝ վերանայելու Կոնգրեսի կողմից Ուկրաինային աջակցելու համար 2021 թվականի հունվարից 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը հատկացված միջոցները, ասել է Ջորջիա նահանգից Կոնգրեսի ստորին պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, գրում է The Hill-ը։

Ըստ բանաձևի, նախատեսվում է հարցում ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին, պաշտպանության նախարարին և պետքարտուղարին էլ հանձնարարել Ներկայացուցիչների պալատ ներկայացնել հատկացված միջոցների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:

Գրինը նշել է, որ «պահանջում է աուդիտ սկսել տարբեր ​​ձևով Ուկրաինա փոխանցված ամերիկացի հարկատուների յուրաքանչյուր դոլարի նկատմամբ»։

Կոնգրեսականը հիշեցրել է, որ Վաշինգտոնը ֆինանսավորում է Ուկրաինայի բյուջեն, Բայդենի վարչակազմը Կիևին տրամադրել է ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև մոտ 10 միլիարդ դոլարի հումանիտար և մոտ 13 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն: Ելնելով այս տվյալներից՝ Գրինը հարց է տվել, թե «արդյոք Ուկրաինան Միացյալ Նահանգների 51-րդ նահա՞նգն է, և ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Զելենսկին ամերիկյան կառավարությունում»։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրել էր ևս 37 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։

Բացի Գրինից, բանաձևի համահեղինակներ է դարձել ևս 10 հանրապետական։ Նրանք խնդրում են Ուկրաինայի ֆինանսավորման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկություններն ուղարկել բանաձևի ընդունումից ոչ ուշ, քան 14 օր հետո։

  • Կիսվել: