կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ կարևորում է Թուրքիա-Իրաք նավթամուղի վերագործարկումը

ԱՄՆ կարևորում է Թուրքիա-Իրաք նավթամուղի վերագործարկումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա էս Սուդանիի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Իրաք-Թուրքա նավթային համաձայանգրին և կարևորել երկու երկրների միջև նավթամուղի վերագործարկումը, գրում է ermenihaber.am-ը:

Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն կոչ է արել նաև Իրաքյան Քուրդիստանի պաշտոնյաների աշխատավարձները վճարել հետևողականորեն:

Բացի այդ Ռուբիոն ընդգծել է Իրաքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացված վերջին հարձակումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ապագայում նմանատիպ հարձակումները կանխելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրաքի միջև 52 տարի առաջ կնքված նավթային համաձայնագրի ժամկետը լրանում է։ Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում այս մասին հրապարակվել էր հայտարարություն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ:

Ըստ այդմ՝ Թուրքիայի ու Իրաքի միջև 1973-ի հուլիսի 27-ին ստորագրված համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026-ի հուլիսի 27-ին։

  • Կիսվել: