շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ի կողմից հրահրված լարվածությունն ուժգնանում է. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից հրահրված լարվածությունն ուժգնանում է. Զախարովա

Մերձարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հրահրված լարվածությունն ուժգնանում է: Այս մասին «Эхо Москвы»-իեթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեսնում ենք եւ հետեւում ենք հենց այն իրադարձությանը, որի մասին զգուշացրել էինք: Դա իրավիճակի սրում է, լարվածության հերթական կծիկը, որը սադրել է առաջին հերթին ԱՄՆ-ն՝ շատ տարօրինակ, ոչ հեռանկարային քաղաքականություն իրականացնելով»:

Ըստ Զախարովայի՝ հերթական լարվածությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ կուտակվել է հակասությունների ճգնաժամային զանգված:

Նա նշել է. «Տվյալ դեպքում այն, ինչի մասին մենք խոսում էինք սկզբում, նոր թափ է ստանում»:

 

  • Կիսվել: