ԱՄՆ-ի հետ բանակցությունների ծրագիր չկա. Իրանի ԱԳՆ
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է. «Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցությունների որևէ ծրագիր չկա», գրում է parstoday.ir-ը:
12-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողության ժամանակ, Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշմանն Աբբաս Արաղչին ասել է. «Բանակցությունների համար ծրագիր դեռևս չկա, բայց ցանկացած վայրում, այդ թվում՝ բանակցությունների ժամանակ, մեր նպատակն է պաշտպանել նահատակների արյունը և այն գաղափարը, հանուն որի նրանք նահատակվել են»։


