ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից։
Իրանի նախագահն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Բանակցությունների արդյունավետությունը կախված է համաձայնեցված պարտավորություններին լիակատար հավատարմությունից և դրանց ճշգրիտ իրականացումից։ Այս ճանապարհին առաջընթացը կչափվի ստանձնած պարտականությունների գործնական հետևողականությամբ։ Համաձայնեցված տեքստից դուրս հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների առաջխաղացմանը», - ասել է Փեզեշքիանը։
Իրանն ու ԱՄՆ-ը հունիսի 14-ին հայտարարել էին, որ Պակիստանի միջնորդությամբ ձեռք են բերել 14 կետից բաղկացած փոխըմբռնում, որի նպատակն է դադարեցնել պատերազմը և լուծել վեճերը երկխոսության և բանակցությունների միջոցով:
Հուշագիրը, որը հայտնի է որպես Իսլամաբադի փոխըմբռնում, ուժի մեջ է մտել հունիսի 18-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էլեկտրոնային ստորագրումից հետո։



