ԱՄՆ-ի հարվածի հետևանքով Աֆղանստանում ԻՊ-ի երկու զինյալ է ոչնչացել
Աֆղանստանում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով ոչնչացվել են ԻՊ-ի երկու պարագլուխներ, քաղաքացիական կորուստներ չկան, հայտնել են Պենտագոնից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նոր տեղեկատվության ստացման հետ մեկտեղ ես կարող եմ հաստատել, որ ոչնչացվել են ԻՊ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ևս մեկը վիրավորվել է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գեներալ Հենկ Թեյլորը, որը, մասնավորապես, պատասխանատու է Քաբուլից տարհանման գործողություններ իրականացնելիս լոգիստիկայի հարցերի համար:
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին մեզ հայտնի չէ»:
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին էլ հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք ոչնչացված գրոհայինները կապ ունե՞ն Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետ, թե՞ ոչ:
Նշենք, որ ԱՄՆ-ն մինչ այժմ Աֆղանստանից տարհանել է 5,4 հազար ամերիկացիների։ ԱՄՆ-ն դեռ մտադիր է Աֆղանստանից տարհանման ռազմական գործողությունն ավարտել մինչև օգոստոսի 31-ը, հայտնել են գերատեսչությունում: