հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը, Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Սպիտակ տունը հաղորդում է, որ «առաջնորդներն ընդգծել են իրենց մշտական աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ բռնությունից փախած միլիոնավոր ուկրաինացիների անվտանգության ապահովման եւ հումանիտար օգնության տրամադրման միջոցով»: Ղեկավարները «քննարկել են նաեւ վերջին դիվանագիտական ջանքերը՝ ի պաշտպանություն հրադադարի հասնելու Ուկրաինայի ձգտումների»:

  • Կիսվել: