ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայում պատանդների ազատ արձակման հարցը

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայում պատանդների ազատ արձակման հարցը

Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, հայտնել է Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Գազայում ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման կարգավիճակը՝ ներառյալ երեկ մի խումբ պատանդների ազատ արձակման լուրը:

՛՛Պետքարտուղար Օսթինը կարծիք է հայտնել, որ մարդասիրական օգնությունը պետք է ավելանա, և որ խաղաղ բնակիչները պետք է ապահով տարածքներ ունենան Գազայի հատվածում օգնություն ստանալու համար՛՛,-ասել է Ռայդերը:

Բացի այդ՝ ԱՄՆ նախարարը, ըստ Ռայդերի, ՛՛հայտնել է իր անսասան աջակցությունն ահաբեկչությունից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին՛՛ և թարմ տեղեկություններ ստացել պատանդների ազատ արձակման ընթացքում Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի օպերատիվ դադարի մասին:

Նշվում է, որ Օսթինը հաստատել է նաև ԱՄՆ-ի շահագրգռվածությունը Գազայում հակամարտությունը դեպի Լիբանան չտարածելու հարցում։

՛՛Նա դատապարտել է Լիբանանի կողմից Իսրայելի դեմ շարունակվող սահմանային հարձակումները և իր աջակցությունն է հայտնել իսրայելցի խաղաղ բնակիչների՝ հյուսիսում գտնվող իրենց տներն անվտանգ վերադարձին։

Պետքարտուղար Օսթինը թարմ տեղեկատվություն է ներկայացրել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը պաշտպանելու ԱՄՆ-ի ջանքերի մասին՛՛, հայտնել է Ռայդերը:

  • Կիսվել: