երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Գազայում հրադադարի շուրջ բանակցություններ են սպասվում շաբաթա վերջին Կահիրեում

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Գազայում հրադադարի շուրջ բանակցություններ են սպասվում շաբաթա վերջին Կահիրեում

Հանգստյան օրերին Կահիրեում սպասվում են բանակցություններ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, որոնց ընթացքում նոր փորձ է արվելու համաձայնության գալ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։

Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Եգիպտոսի և Կատարի առաջնորդներին՝ կոչ անելով մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա՝ «համաձայնության գան եւ հարգեն այդ համաձայնությունը», AFP-ին ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

 

Սպիտակ տունը հաստատել է, որ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթավերջին Կահիրեում, սակայն չեն մեկնաբանել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ կմասնակցեն ԿՀՎ տնօրեն Բիլ Բըրնսը, ինչպես նաև Իսրայելի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Կատարի վարչապետ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, դրանցում է Եգիպտոսի հետախուզության պետ Աբբաս Քամելը։

  • Կիսվել: