ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները ժամանել են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաք՝ բանակցությունների համար։
Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ և Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ
Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի պատվիրակությունները ժամանել են Բյուրգենշտոկ»,- հայտնել է Շվերցարիայի ԱԳ նախարարությունը։



