երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը ռազմավարական աղետ է դարձել Իսրայելի համար․ FT

ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը ռազմավարական աղետ է դարձել Իսրայելի համար․ FT

ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրում չեն ներառվել իրանամետ ուժերին աջակցելու և բալիստիկ հրթիռների քանակը կրճատելու վերաբերյալ իսրայելական կողմի պահանջները, ուստի այս համաձայնագիրը ռազմավարական աղետ է դարձել Իսրայելի համար։ Հունիսի 22-ին այս մասին հայտնել է Financial Times թերթը։

«Դժվար է գերագնահատել, թե որքան մեծ ռազմավարական աղետ է սա։ Նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատ պատկերն այսօր, անշուշտ, ավելի վատն է։ Մենք այլևս նույն քայլերով չենք առաջնորդվում ԱՄՆ-ի հետ, ինչպես նախկինում էր»,— թերթին հայտնել է Իսրայելի նախկին պաշտոնյաներից մեկը։

Թեհրանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած միջանկյալ գործարքը դժգոհություն է առաջացրել Իսրայելում, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իսրայելցիներին կոչ է արել «արթնանալ և ընդունել իրականությունը»։ Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Շապիրոն նշել է, որ Թրամփն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն գերագնահատել են իրենց հնարավորությունները և ձեռքից բաց թողել շահեկան ռազմավարական դիրքերը։ Թեհրանն իր հերթին, չնայած հակամարտությունում կրած կորուստներին, համարում է, որ ամրապնդել է իր դիրքերը։

Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, Վաշինգտոնը ձգտում է հրադադար հաստատել Լիբանանում, ինչը բողոքի ալիք է բարձրացրել Իսրայելում։ Իսրայելցի քաղտեխնոլոգ Նադավ Շտրաուխլերը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը լուրջ հարված է հասցրել Նեթանյահուին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։

  • Կիսվել: