երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ի դեսպանը եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատողները շարունակում են աշխատել Քաբուլում

ԱՄՆ-ի դեսպանը եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատողները շարունակում են աշխատել Քաբուլում

Ռոս Ուիլսոնը հայտնել Է, որ ինքը եւ ԱՄՆ-ի դեսպանության մյուս աշխատակիցները շարունակում են աշխատել Քաբուլում՝ վտանգի մեջ գտնվող հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիների եւ աֆղանցիների օգնելու համար:

«Չնայած ստահոդ հաղորդագրություններին, ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմը եւ ես մնում ենք Քաբուլում եւ ջանասիրությամբ աշխատում, որպեսզի օգնենք հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ խոցելի աֆղանցիներին: Մենք շարունակում ենք մեր գործը: Մեր հավատարմությունն աֆղանցի ժողովրդին մնում Է անփոփոխ»,-ասվում Է դեսպանի՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: