ԱՄՆ հատուկ բանագնացը կայցելի Գազայի հատված
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և դեսպան Մայք Հաքաբին օգոստոսի 1-ին կմեկնեն Գազա՝ մարդասիրական օգնության մատակարարման իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վաղը հատուկ բանագնաց Ուիթքոֆը և դեսպան Հաքաբին կայցելեն Գազա՝ առկա բաշխման կետերը ստուգելու և սննդի մատակարարման ծրագիրը համակարգելու, ինչպես նաև տեղի բնակիչների հետ հանդիպելու՝ տեղում տիրող ծանր իրավիճակին անմիջականորեն ծանոթանալու համար»:
Լևիթը նաև ասել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ապահովել մարդասիրական օգնության շարունակական մատակարարումը տարածաշրջան։


