շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ հատուկ բանագնացը Գազայի մարդասիրական ճգնաժամի հարցով կայցելի Իսրայել

ԱՄՆ հատուկ բանագնացը Գազայի մարդասիրական ճգնաժամի հարցով կայցելի Իսրայել

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այսօր կայցելի Իսրայել՝ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի լուծմանը նպաստելու համար: Այս մասին NBC News-ին հայտնել են ծրագրին ծանոթ աղբյուրը և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որոնք ցանկացել են մնալ անանուն:

Նշենք, որ Ուիթքոֆը վերահսկում էր Գազայի հակամարտության շուրջ բանակցությունները։

Անցյալ շաբաթ նա առաջընթացի բացակայության պատճառով դադարեցրեց բանակցություններն ու իր բանակցային թիմին Դոհայից վերադարձրեց ԱՄՆ:

Հավելենք, որ Ուիթքոֆի առաջիկա այցն Իսրայել տեղի է ունենում Գազային ուղղված մարդասիրական օգնությունը մեծացնելու կոչերի և ճգնաժամի սրման հետնապատկերում։

  • Կիսվել: