շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափը ենթարկվել է Nicole փոթորկի հարձակմանը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, մի տղամարդ և մի կին էլեկտրահարվել են հոսանքագծի կտրվելու պատճառով։ Եվս երկուսը մահացել են տարերքի պատճառով ստեղծված ավտովթարից: Փոթորկից ավերվել են տներ, որոնց մի մասը մնացել է առանց տանիքի և նույնիսկ պատերի։ Քամու արագությունը հասել է 33 մ/վ-ի։ Փոթորիկը գտնվել է Ֆորտ Փիրս քաղաքից 45 կմ հարավ-արևելք և շարժվել դեպի հյուսիս-արևմուտք։

Nicole-ը վերջին 37 տարվա ընթացքում առաջին նոյեմբերյան փոթորիկն է Ֆլորիդայում:

Սեպտեմբերի վերջին նահանգին հարվածեց «Իեն» փոթորիկը, որը, ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը։ Փոթորիկը խլեց մոտ 100 մարդու կյանք, Ֆլորիդայի ավելի քան 2 միլիոն բնակիչ մնաց առանց էլեկտրականության։

  • Կիսվել: