երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանատունը շնորհավորական հրապարակում է արել Պուշկինի ծննդյան օրվա առթիվ՝ բանաստեղծին անվանափոխելով Իվան

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորական հրապարակում է արել Պուշկինի ծննդյան օրվա առթիվ՝ բանաստեղծին անվանափոխելով Իվան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորական հրապարակում է արել ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, անհայտ պատճառներով, բանաստեղծին անվանափոխել է Իվան: Այս հանգամանքն աննկատ չի մնացել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովայի համար։ Այս մասին նա խոսել է չորեքշաբթի կայացած ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չկարողացա լռությամբ շրջանցել Պուշկինի ծննդյան շնորհավորանքը, որը հրապարակվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից: Հատկապես մեր ամերիկացի այսպես կոչված «գործընկերների» համար կասեմ, որ Պուշկինի անունը Ալեքսանդր Սերգեևիչ է, ոչ թե Իվան Սերգեևիչ։ Իվան Սերգեևիչը Տուրգենևն է:Իսկ գուցե մեր բարձր ինտելեկտուալ ընկերները նկատի են ունեցել Շմելյովի՞ն։ Ասեք, ուղղակի հետաքրքիր է, բայց մենք ցավում ենք Պուշկինի համար», - նշել է Զախարովան։

ԱՄՆ դեսպանատան պաշտոնական Telegram ալիքում հրապարակված շնորհավորանքում ընդգծվում է, որ Պուշկինը «տաղանդավոր և հայտնի բանաստեղծ» էր, որին «սիրում և հարգում» են նաև ԱՄՆ-ում։ Ապոթեոզը վերջին արտահայտությունն էր՝ ուղղված «ռուսական պոեզիայի արևին»՝ «Ծնունդդ շնորհավո՛ր, Իվա՛ն Սերգեևիչ»։

  • Կիսվել: