Իրանի Խուզեստան նահանգում մի քանի օբյեկտ ենթարկվել է ԱՄՆ-ի hարվածներին
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան և Բենդեր-Մահշեհր քաղաքները ենթարկվել են ԱՄՆ-ի հարվածներին։ Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետի տեղակալ Վալիուլլա Հայաթին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ժամը 13:25-ին թշնամական ամերիկյան արկերը ընկել են Աբադան քաղաքի մի վայրում», - ասել է Հայաթին IRNA գործակալությանը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ՝ նախնական գնահատումն ավարտելուց հետո։
Հայաթին նաև նշել է, որ հարվածներ են հասցվել նաև Բենդեր-Մահշեհրին։



