չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ամիր Աբդոլլահիանը և Ջոզեպ Բորելը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցերի լայն շրջանակ

Ամիր Աբդոլլահիանը և Ջոզեպ Բորելը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցերի լայն շրջանակ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցում քննարկել են Եվրոպայի հետ հարաբերությունների, Իրանի և Եվրոպայի միջև բանակցությունների, Ուկրաինայի զարգացումների հետ կապված հարցեր, գրում է parstoday.ir-ը:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության սկզբունքը կարևոր և վճռական քայլ է՝ Եվրոպայի և Իրանի հարաբերությունների ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու և առաջ շարժվելու համար: Անդրադառնալով Իրանի ու Եվրոպայի միջև վերջին բանակցություններին, նա հայտարարել է. «Մեզ թվում է, որ դիմացի կողմը դրական քայլերի ճանապարհին է: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունում է կառուցողական նախաձեռնությունները»։

Պատասխանելով Ահվազի ահաբեկչության կազմակերպչի մահապատժի վերաբերյալ Բորելի արտահայտած կարծիքին, Աբդոլլահյանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում իրենց վճռականությունը ցույց տալու փոխարեն, որոշ եվրոպական իշխանություններ, որդեգրելով միջամտողական դիրքորոշումներ, ցավոք, նպաստում են ահաբեկչության չարաբաստիկ երևույթի տարածմանը»։

Ողջունելով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև շարունակվող համագործակցությունը, Բորելը նշել է, որ այդ համագործակցության շարունակումը օգտակար և դրական կլինի։

Նա հավելել է. «ՀԳՀԾ-ն կարևոր է Եվրամիության համար, և մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր կողմերը վերադառնան համաձայնագրին»:

Անդրադառնալով Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բորելը նշել է, որ դա տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է։

  • Կիսվել: