երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Ամերիկյան զորքերի հնարավոր ուղարկումն Իսրայել ձեռնտու չի լինի պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման համար. Քիրբի

Ամերիկյան զորքերի հնարավոր ուղարկումն Իսրայել ձեռնտու չի լինի պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման համար. Քիրբի

Ամերիկյան զորքերի հնարավոր ուղարկումն Իսրայել ձեռնտու չի լինի պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ պլաններ չկան: Չեմ կարծում, որ դա ձեռնտու կլինի՛՛:

Բացի այդ՝ Քիրբին հավելել է նաև, որ կոնֆլիկտի սրումը կանխելու և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու համար նախագահ Ջո Բայդենն արդեն հրամայել է Ջերալդ Ֆորդ ավիակիր հարվածային խումբ տեղակայել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչպես նաև ուժեղացնել օդային ստորաբաժանումները տարածաշրջանում։

 

  • Կիսվել: