ԱՄՆ օդային հարվածների հետևանքով Եմենում զոհերի և տուժածների թիվը մոտենում է 50-ի
ԱՄՆ ավիահարվածների հետևանքով Եմենում զոհերի և տուժածների թիվը հասել է 50-ի, հայտնում է եմենական Al Mayadeen լրատվամիջոցը։
Նշվում է, որ զոհվել և վիրավորվել են միայն խաղաղ բնակիչներ։
Հեռուստաալիքը ճշտում է, որ Եմենի ողջ տարածքում առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել են։
Ավելին, ըստ Al Mayadeen-ի, հարվածները հասցնում են ոչ միայն ամերիկյան, այլև բրիտանական ուժերը։
Ավիահարվածների հետևանքով վնասվել է երկու էլեկտրակայան, ինչի պատճառով շրջաններից մեկը հոսանքազրկվել է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին «վճռական և հզոր ռազմական գործողություններ» սկսել Եմենի հութիների դեմ։