Ամերիկացին երկու տարի շարունակ ՌԴ-ին է փոխանցել ուկրաինական ռազմական օբյեկտների կոորդինատները
Ռուսական զինված ուժերը հեռացրել են ամերիկացի Դանիել Մարտինդեյլին ուկրաինական ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքից։
Ըստ ՌԻԱ Նովոստի-ի՝ նա օգնում էր ռուսական բանակին։
«2024 թվականի հոկտեմբերի 27-ին Բոգոյավլենկա գյուղի մոտ մարտական առաջադրանքներ կատարող ռուս զինվորականները մարտական գոտուց դուրս են բերել ԱՄՆ քաղաքացի Դենիել Մարտինդեյլին և տարել Դոնեցկ»,-ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Նրանք հավելել են, որ ամերիկացին Ուկրաինայի տարածքում է գտնվում 2022 թվականի փետրվարի 11-ից։ Բայց նա ակտիվորեն կապ է հաստատել Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ և երկու տարի շարունակ փոխանցել ուկրաինական ռազմական օբյեկտների կոորդինատները:
«Ես այստեղ եմ իմ կամքով։ Իմ անունը Դենիել Մարտինդեյլ է, ահա իմ անձնագիրը, նա ինձ հետ անցել է պատերազմի միջով, ինչպես տեսնում եք, թե ինչ վիճակում է»,- ասել է նա ռուս լրագրողերի հետ զրույցում։
Մարտինդեյլը նշել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին Ուկրաինա է եկել Լեհաստանից, որտեղ միսիոներ էր, և ցանկանում էր հասնել Դոնեցկ։ «Պատերազմից երկու տարի առաջ ես Լեհաստանում էի, և հետևում էի արևմտյան լրատվամիջոցների նորություններին և հասկացա, որ շատ հավանական է, որ պատերազմ սկսվի Ուկրաինայում, ես վաղուց էի ուզում գնալ Ռուսաստան, ես հասկացա, որ սա հենց այն պահն է, որին ես սպասում էի»,-նշել է Մարտինդեյլը: