ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամերիկացի հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի զինված ուժերին. Ֆրենկ Փալոուն

Ամերիկացի հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի զինված ուժերին. Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունը դադարեցնելու կոչով: Նա մասնավորապես գրել է.

«Այսօր ես միացել եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որով կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Նա հավելել է, որ ամերիկացի հարկատուները չպետք է շարունակեն սուբսիդավորել այն զինված ուժերին, որոնք տարածաշրջանն ապակայունացնող ագրեսիվ գործողություններ են իրականացնում:

  • Կիսվել: