ԱՄԷ-ն պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին, որը պաղեստինյան պետության ստեղծում չի ներառում. ԱԳՆ
Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին, որը պաղեստինյան պետության ստեղծում չի ներառում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄԷ-ն պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին՝ առանց պաղեստինյան պետության ստեղծման»:
Էմիրության դիվանագիտական խորհրդական և նախկին պետնախարար Անվար Գարգաշ էլ նշել է, որ շեյխ Աբդալլահի հայտարարությունը հստակեցնում է, որ ԱՄԷ-ն մերժում է ամեն ինչ, բացի Պաղեստինի և Իսրայելի երկու պետությունների մասին որոշումից։
Գարգաշ իր թվիթերյան էջում գրել է. «Նորին գերազանցություն շեյխ Աբդալլահ բեն Զայեդի հայտարարությունն այն մասին, որ ԱՄԷ-ն պատրաստ չէ աջակցել Գազայի հետպատերազմյան ծրագրին առանց պաղեստինյան պետության ստեղծման, արտացոլում է մեր ամուր դիրքորոշումը մեր պաղեստինցի եղբայրներին աջակցելու հարցում և մեր համոզմունքը, որ տարածաշրջանում կայունություն չի կարող լինել առանց երկու պետությունների մասին որոշման իրականացման: ԱՄԷ-ն շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդին և նրա ինքնորոշման իրավունքը»:
Հիշեցնենք, որ Իսրայելը դեմ է Պաղեստին պետության ստեղծմանը։