շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄԷ-ն դավաճանել է Պաղեստինյան հարցին. Թուրքիա

ԱՄԷ-ն դավաճանել է Պաղեստինյան հարցին. Թուրքիա

Թուրքիայի խորհրդարանի նախագահը շաբաթ օրն ասել է.«Էմիրություններն Իսրայելի հետ իր հարաբերությունները նորմալացնելու միջոցով դավաճանել է Պաղեստինյան հարցին», գրում է parstoday.com-ը:

Առանց անդրադառնալու Սիոնիստական ռեժիմի հետ Թուրքիայի սերտ համագործակցությանը, Մուստաֆա Շենթոփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Արաբական Միացյալ Էմիրությունները, որ Թուրքիային մեղադրում է  արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, դավաճանել է Պաղեստինի հարցին, որը համարվում է Իսլամ աշխարհի կարևորագույն հարցերից մեկը»:

Չնայած այս հայտարարություններին, հարկ է նշել, որ Թուրքիան երկար տարիներ Իսրայելից ստանում է ռազմական զգայուն  տեխնոլոգիաներ: Թուրք-իսրայելական ռազմական հարաբերությունների զարգացման պատմությունը սկսվում է 1990 և 1991 թվականներից:

  • Կիսվել: