կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամբողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է

Ամբողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է

Ինչպես վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները՝ ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է:

Իր թվիթերյան էջում մոնիթորինգային ընկերությունը հաստատել է, որ բջջային ինտերնետի աշխատանքի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համազգային մակարդակի անջատման վիճակում:

Նշենք, որ Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը:

 

  • Կիսվել: