կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ

Ալժիրը օգոստոսի 24-ից խզում է իր դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ: Այս մասին հայտարարել է Ալժիրի արտգործնախարար Ռատման Լամամրան, տեղեկացնում է Ռոյթերսը:

Նշվում է, որ  նախարարը մամլուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությամբ մեղադրել է հարևան պետությանը «թշնամական գործողությունների» մեջ:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Նշենք, որ վերջին տարիներին հյուսիսաֆրիկյան երկու երկրների հարաբերությունները սառեցված  են եղել: Վերջին յոթ տարիների ընթացքում Ալժիրի և Մարոկկոյի միջև երկկողմ պաշտոնական որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

  • Կիսվել: