Սեուտա ժամանած 72,000 միգրանտներից 70,000-ը վերադարձել է Մարոկկո
Օրերս Մարոկկոյից Իսպանիա անօրինական մուտք գործած՝ ընդհանուր առմամբ շուրջ 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է: Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հուլիսի 31-ին Սեուտայի իշխանությունը տեղեկացրել էր, որ քաղաք է ներխուժել մոտ 60000 մարդ։
Այժմ Իսպանիայի իշխանությունները փորձում են կարգավորել և հստակեցնել երկրում մնացած միգրանտների իրավական կարգավիճակը։ «Նրանք, ովքեր իրավունք չունեն մնալու Իսպանիայում, կարտաքսվեն»,- մանրամասնել է ՆԳ նախարարը։
Հաղորդվում է նաև, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո է հատկացվել անչափահաս միգրանտներին աջակցություն տրամադրելու համար:



