ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ալիևը վիրավորում է հայ զինվորների հիշատակը»․ ԵԽ հույն պատգամավոր

«Ալիևը վիրավորում է հայ զինվորների հիշատակը»․ ԵԽ հույն պատգամավոր

Հույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսը դատապարտել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկը, հայտնում է Greek City Times-ը։

Պատագամավորը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ հիմնելով «բարբարոսության» պարկ։

«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լուռ անցնել մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկայի կողքով», - ասել է Նիկոս Անդրուլակիսը։

  • Կիսվել: