շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝  ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ

Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 15–ին զանգահարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նա շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստանալու կապակցությամբ:

Ալիևը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում ժողովուրդը այս ընտրություններում ևս վստահություն է դրսևորել իր առաջնորդի նկատմամբ․ «Ռադար» լրատվականը տեղեկացավ ադրբեջանական լրատվամիջոցներից։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում որևէ թեկնածու չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, թեև Էրդողանն առաջին տեղում է։ Ամենայն հավանականությամբ այնտեղ ընտրությունների երկրորդ փուլ կլինի։

  • Կիսվել: