հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալիևը կնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Ալիևը կնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Իլհամ Ալիեւին եւ Մեհրիբան Ալիեւային դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը եւ այլ պաշտոնյաներ»,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի նախագահը կնոջ հետ կմասնակցի VII TEKNOFEST փառատոնի բացմանը։

  • Կիսվել: