հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևը պնդում է, թե գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից

Ալիևը պնդում է, թե գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից

Մարտի 6-ին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։

Գոհունակություն հայտնելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ այդ ուղղությամբ մշտական ​​ջանքերի համար։

Պետքարտուղարության ավագ խորհրդականն էլ իր հերթին ընդգծել է, որ Բլինքենը նույնպես արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

  • Կիսվել: