ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևը Բեռլինում հանդիպել է գերմանական ընկերությունների ղեկավարների հետ

Ալիևը Բեռլինում հանդիպել է գերմանական ընկերությունների ղեկավարների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպել է գերմանական ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում գործակցությունը խորացնելու շուրջ:

Ալիևը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեծացել է Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքների պահանջարկը, 2022 թվականին Ադրբեջանով ապրանքների տարանցումն աճել է ավելի քան 75%-ով։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը նավթ և նավթաքիմիական ապրանքներ է մատակարարում եվրոպական շատ երկրների։ Ալիևի խոսքով՝ որոշ երկրներ արդեն ավելի քան 2 տարի էլեկտրաէներգիա և բնական գազ են ստանում Ադրբեջանից։

«Եվրոպայում բնական գազի աճող պահանջարկի ֆոնին այժմ մտադիր ենք ընդլայնել մեր խողովակաշարի թողունակությունը: TANAP-ի հզորությունը 16 միլիարդից կհասցվի 32 միլիարդ խորանարդ մետրի, TAP-ի հզորությունը՝ 10 միլիարդից՝ 20 միլիարդ խորանարդ մետրի»,- ընդգծել է Ալիևը, հավելել՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանը 10-ից ավելի եվրոպական երկրից ստացել է գազի մատակարարման առկա ծավալներն ավելացնելու հարցումներ։

  • Կիսվել: