շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալիևը «Բայրաքթար» անօդաչուներն արտադրող ընկերության տնօրենին պարգևատրել է «Ղարաբաղ» շքանշանով

Ալիևը «Բայրաքթար» անօդաչուներն արտադրող ընկերության տնօրենին պարգևատրել է «Ղարաբաղ» շքանշանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է թուրքական Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարին, տեղեկացնում է haqqin.az-ը:

Նշվում է, որ Ալիևը Բայրաքթարին պարգևատրել է ՛՛Ղարաբաղ՛՛ շքանշանով՝ եղբայրական կապերի ամրապնդման, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման, Ադրբեջանի ինքնիշխանության և ՛՛տարածքային ամբողջականության՛՛ (չակերտները՝ խմբ.) ապահովման գործում ունեցած ներդրման համար:

Հիշեցնենք, որ նշված ընկերության արտադրած ՛՛Բայրաքթար՛՛ ԱԹՍ-ները  Բաքվի կողմից կիրառվել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:

 

  • Կիսվել: