շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին

Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելն այցելել է Բաքու, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մոդելն Instagram-ում կիսվել է այցից իր տպավորություններով։

Քեմփբելը շնորհակալություն է հայտնել Ալիևին, նրա օգնական Անար Ալեքպերովին, Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայբովին, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին և «Ֆորմուլա 1»-ի խորհրդատու Ֆլավիո Բրիատորեին։

«Բաքվում «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարին մասնակցելը հրաշալի փորձառություն էր ինձ համար: Ադրբեջանում Գրան պրիի ժամանակ սև ու սպիտակ դրոշը պահելը պատիվ էր»,- գրել  է Քեմփբելը։

  • Կիսվել: