շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևն ու Էրդողանը քննարկել են հետագա համատեղ քայլերը

Ալիևն ու Էրդողանը քննարկել են հետագա համատեղ քայլերը

Կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների լույսի ներքո»:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Հայոց ցեղասպանություն է որակել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:

Պաշտոնական Անկարան դատապարտել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, Բաքուն ափսոսանք է հայտնել:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: