հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ալիևն ու Էրդողանը պատրաստվում են այցելել Շուշի

Ալիևն ու Էրդողանը պատրաստվում են այցելել Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը: 

Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը: Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ:

Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից:

 

 

  • Կիսվել: