կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևի օգնականը քննադատել է Forbes-ին և Օչաբին՝ Արցախի իրավիճակի մասին հոդվածի համար

Ալիևի օգնականը քննադատել է Forbes-ին և Օչաբին՝ Արցախի իրավիճակի մասին հոդվածի համար

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է  Forbes-ում հրապարակված Էվելինա Օչաբի՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հոդվածին։

«Ձեր հոդվածը խեղաթյուրում է իրականությունը, միակողմանի է և օգտագործվում է Հայաստանի քարոզչական/ապատեղեկատվական մեքենայի կողմից»,- ասել է նա, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը նշել է, որ իրավապաշտպանի վեհ կարգավիճակը պահանջում է չեզոքություն, ազատություն քաղաքական շահարկումներից, օբյեկտիվություն և արդարություն։

Միաժամանակ, չգիտես ինչու, նա դա չի նկատել Օչաբի հոդվածում։

Ալիևի օգնականը Forbes-ին մեղադրել է «միակողմանի քարոզչության համար» հարթակ տրամադրելու մեջ։

  • Կիսվել: