կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլորն ականատես են Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը. Հիքմեթ Հաջիև

Բոլորն ականատես են Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը. Հիքմեթ Հաջիև

Բոլորն ականատես են Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա վստահեցրել է, թե Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

«Բոլորը կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր. մենք նույնպես ձգտում ենք նպաստել խաղաղությանն ու ավելի մեծ համագործակցությանը։ Մենք կցանկանայինք, որ Հարավային Կովկասի փորձը տարածվեր այլ տարածաշրջաններում», - նշել է Հաջիևը։

  • Կիսվել: