երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հույս ունենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ․ Հիքմեթ Հաջիև

Հույս ունենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը հույս ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Մենք դեռ հույս ունենք, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը․ ներառյալ՝ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը, և պարտավորվել հետագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտելուց»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան բարձր է գնահատել միջազգային միջնորդների գործունեությունը և հատկապես ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ 

«Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերն այս գործընթացում, որի ակտիվ միջնորդությամբ ապահովվեց 2020 թվականի նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին։ Բանակցային գործընթացում իրենց ներդրումն են ունենում նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ն։ Ընդհանրապես, բանակցային ուղիներից յուրաքանչյուրն իր ձևով եզակի է և օգնում է հեշտացնել Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը ամենախնդրահարույց հարցերի շուրջ»,-եզրափակել է Ալիևի օգնականը։

  • Կիսվել: