երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևի՝ եվրոպացի պատգամավորներին կաշառք տալու շուրջ սկանդալը նոր թափ է ստանում

Ալիևի՝ եվրոպացի պատգամավորներին կաշառք տալու շուրջ սկանդալը նոր թափ է ստանում

Ռասմուս Կանբեկի և Սաշա Դյուրկոպի կողմից «Blankspot»-ում հրապարակված ԵՄ պատգամավորների Ադրբեջան վճարովի ուղևորությունների վերաբերյալ հետաքննական զեկույցից հետո հռետորաբանության կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Գերմանացի պատգամավոր Նիկլաս Նիենասը հրաժարական տվեց  «ЕС RUMRA & Smart villages» խմբի համանախագահի պաշտոնից, որի անդամներն աչքի էին ընկնում բռնապետերի հաշվին ճանապարհորդելու պատրաստակամությամբ՝ ի պատասխան գովաբանելով նրանց «դեմոկրատիզմը»։

ԵՄ խորհրդարանականներ Էնգին Էրօղլուն Գերմանիայից և Ֆրանկ Բոգովիչը՝ Սլովենիայից, սեպտեմբերին վճարովի ուղևորություն են կատարել Ադրբեջան՝ առանց այդ մասին զեկուցելու՝ համաձայն ԵՄ թափանցիկության կանոնների: Ուղևորությունից հետո երկրի հասցեին քննադատական ​​խոսքերը փոխարինվել էին Ադրբեջանի հետ մերձենալու և գազի ներմուծումն ավելացնելու համար գովեստի խոսքերով։ Սրա մասին բացահայտումներ է արել Blankspot, որը կարողացել է բացառիկ հարցազրույց ունենալ Նիենասի հետ, որը հիասթափված է և այդ պատճառով որոշել է հեռանալ խորհրդի կազմից:

«Երբ մենք կազմեցինք RUMRA-ի խորհուրդը, պայմանավորվեցինք խաղի ընդհանուր կանոնների շուրջ. նրանք խախտեցին դրանք: Ես հրաժարական եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ խոսքը Ադրբեջանի մասին է, ես հրաժարական եմ տալիս նաև, որ իմ թիկունքում են գործել։ Ազնվությունն ու թափանցիկությունն այն արժեքներն են, որոնք մենք պետք է պահպանեինք RUMRA-ում: Սակայն Ադրբեջան կատարած ճանապարհորդությունն իմ ուշադրությունը գրավեց միայն այն ժամանակ, երբ կարդացի հոդվածը։ Ադրբեջանի բռնապետությունը հարձակվում է Հայաստանի վրա, աջակցում է Ռուսաստանին և բանտարկում է քննադատներին։ Նման հրավերներով ու ակնհայտ առատաձեռնությամբ փորձում են դրսից քաղաքական աջակցություն գնել»,- ասել է եվրախորհրդարանականը։

  • Կիսվել: