կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը կլինի ժողովուրդների, ոչ թե տերությունների ձայնը. Ռայիսին՝ Նյու Յորքում

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը կլինի ժողովուրդների, ոչ թե տերությունների ձայնը. Ռայիսին՝ Նյու Յորքում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գլխավորած բարձրաստիճան քաղաքական պատվիրակությունը ժամանել է Նյու Յորքի Ջոն Էֆ Քենեդու անվան օդանավակայան՝ մասնակցելու մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին, գրում է parstoday.ir-ը:

Տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան Ջոն Էֆ Քենեդու անվան օդանավակայանում ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ՝ Մոհամմադ Սաիդ Իրավանին և Իրանի Իսլամական Հանրպետության մի խումբ դիվանագետներ:

Իրանի նախագահը Նյու Յորք ժամանելուն պես ասաց.-«ՄԱԿ-ը և այս կազմակերպության Գլխավոր ասամբլեան հարթակ են,որտեղ կարելի է արտահայտել Իրանի ժողովրդի կարծիքը և ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը»:

Ռայիսին հավելել է. -«Մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ Իրանի ժողովրդի ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար։ Այս ձայնն այսօր ավելի բարձր է, քան երբևէ, քանի որ անցյալ տարի մենք մեծ հաղթանակ տարանք թշնամու ճանաչողական և հիբրիդային պատերազմում»:

«Թշնամին կարծում էր, որ Իսլամական հեղափոխության հաստաբուն ծառը այս ազդակներով փորձանքի մեջ կընկնի, սակայն թշնամին սխալ հաշվարկ էր արել», ասել է Իրանի նախագահը։

Նա հավելել է.«Իրանի մեծ ժողովուրդը շատ բան ունի ասելու արդարատենչության վերաբերյալ և խտրականության ու անարդարության դեմ պայքարում: Որպես Իրանի մեծ ժողովրդի ներկայացուցիչ՝ հուսով եմ կարտահայտեմ, ինչ պահանջվում է այս պաշտոնում»:

Նախագահ Ռայիսիի՝ Նյու Յորք կատարած այցի ծրագրերից են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը, մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումը և իրանցիների հավաքին ելույթ ունենալը:

  • Կիսվել: