հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ակնկալում ենք, որ Չինաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ զենք չի մատակարարի Ռուսաստանին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ակնկալում ենք, որ Չինաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ զենք չի մատակարարի Ռուսաստանին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը հույս ունի, որ Չինաստանն ուղղակի կամ անուղղակի ռազմական օգնություն չի ցուցաբերի Ռուսաստանին։ Այս մասին այսօր ասել է պաշտոնական այցով Պեկինում գտնվող՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տեղեկացնում է Euronews-ը։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ակնկալում ենք, որ Չինաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ զենք չի մատակարարի Ռուսաստանին: Դա լրջորեն կվնասի ԵՄ-ի և Չինաստանի հարաբերություններին՛՛:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հավելել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Չինաստանը կխթանի ՛՛արդար խաղաղությունն՛՛ Ուկրաինայում՝ հիմնված երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա:

  • Կիսվել: