հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ակցիա Թբիլիսիի կենտրոնում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Ակցիա Թբիլիսիի կենտրոնում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն նրա։ Աջակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։

Ակցիայի կազմակերպիչները «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներն են։ Նրանք պահանջում են Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից բազմամասնագիտական ​​քաղաքացիական կլինիկա տեղափոխել, նրան ազատ արձակել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։

Ավելի վաղ «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտնել էր, որ Սահակաշվիլիի աջակցության բողոքի ակցիաները անժամկետ են լինելու::

Հիեշեցնենք, որ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ից, իսկ օրերս նա հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։

 

  • Կիսվել: