ԱՀԿ-ն տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկություն է ստացել, որ Իսրայելի հարվածներից հետո սպիտակ ֆոսֆորով վիրավորված մեծ թվով տուժածներ են ընդունվել Լիբանանի հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կառավարման տնօրեն Ռիկ Բրենանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կատարում ԱՀԿ-ի Արևելյան միջերկրածովյան բյուրոյի կոմիտեի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեղեկություն ենք ստացել, որ բազմաթիվ վիրավորներ են ընդունվել լիբանանյան հիվանդանոցներ՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործմամբ առաջացող վնասվածքներով»: