ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀԿ-ն հանձնարարել է պատրաստ լինել կորոնավիրուսից պաշտպանվելուն

ԱՀԿ-ն հանձնարարել է պատրաստ լինել կորոնավիրուսից պաշտպանվելուն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել կորոնավիրուսից պաշտպանվելու  միջոցներ ձեռնարկելուն։

«Սպասվում է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված է ԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Չինաստանում բռնկված հիավանությունով վարակվել է մի քանի հարյուր մարդ։ Հիվանդության մի քանի դեպքերի մասին արդեն հայտնի է դարձել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում:

  • Կիսվել: