հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությունը

ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշել է դադարեցնել SARS-CoV-2 վիրուսի ծագման հետաքննությունը, որն առաջացրել է կորոնավիրուսի համավարակը, հայտնել 1 Nature միջազգային գիտական հանդեսը:

Հրատարակության տվյալներով ՝ ԱՀԿ-ն «հետաձգել է COVID-19 համավարակի ծագման երկար սպասված գիտական հետաքննության երկրորդ փուլը՝ վկայակոչելով այն խնդիրները, որոնք կապված են Չինաստանում կար7որագույն հետազոտություններ անցկացնելու փորձերի հետ»:

Տեղեկությունը ամսագրին հաստատել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովեն։

Նրա տեղեկատվության համաձայն ՝ ԱՀԿ-ն պլանավորում էր համապատասխան աշխատանքը կատարել փուլ առ փուլ, սակայն այդ ծրագիրը փոխվել է։

Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՀԿ-ին տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Ընդ որում, առաջին հիվանդացածները այս կամ այն կերպ կապված են եղել տեղական ծովամթերքի շուկայի հետ։ 2020 թվականի հունվարի սկզբին Չինաստանում պաշտոնապես հայտարարվեց, որ կորոնավիրուսի նոր տեսակը դարձել է անհայտ ծագման վիրուսային թոքաբորբի բռնկման պատճառ։ Եվ արդեն 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ է կրում։

  • Կիսվել: