ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ահաբեկչություն Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ

Ահաբեկչություն Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ

Իսրայելի հարավային Բեեր-Շևա քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։

Հրազենային հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է, կա մեկ զոհ, հայտնում է Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը (MDA):

«MDA-ի բժիշկները օգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել Սորոկա հիվանդանոց»,- ասված է հաղորդագրությունում։

Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Բեեր-Շևա քաղաքի կենտրոնական ավտոկայանում։ Հարձակվողը վնասազերծվել է։ 

  • Կիսվել: