հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին

Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի նախագահի պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:

«Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», – ասել է Իրանի նԱնդրադառնալով ախագահը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Իրանի սահմանամերձ քաղաքներում անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, Իրանի նախագահն ասել է, որ իրենց դիրքորոշումն այս առումով բավականին պարզ է։ «Կարծում ենք, որ պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ: Բանակցությունները կլուծեն խնդիրը»,- եզրափակել է Ռոհանին։

  • Կիսվել: