կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
Աֆրիկան ​​պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ. Գուտերեշ

Աֆրիկան ​​պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ. Գուտերեշ

Աֆրիկան ​​պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ։ Այս մասին Չինաստան-Աֆրիկա համագործակցությանը նվիրված ֆորումում՝ Պեկինում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Վրդովմունքի է արժանի փաստը, որ Աֆրիկա մայրցամաքը Անվտանգության խորհրդում մշտական ​​տեղ դեռևս չունի: Ժամանակն է շտկելու այն պատմական անարդարությունները, որոնք կրել է աֆրիկյան մայրցամաքը»,- ասել է Գուտերեշը՝ մտահոգություն հայտնելով նաև, որ աֆրիկյան շատ երկրներ ռեսուրսներ չունեն՝ զարգանալու և անհրաժեշտ չափով ֆինանսներ ունենալու համար։

Նշենք, որ համաժողովին մասնակցում են ավելի քան 50 աֆրիկյան երկրների ղեկավարներ։

Հավելենք, որ ներկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

 

 

  • Կիսվել: